Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Հադրութցիները վաղը ակցիա կիրականացնեն Բաղրամյան 26-ում

Հադրութցիները վաղը ակցիա կիրականացնեն Բաղրամյան 26-ում
15.11.2020 | 22:15

«Հադրութի դեօկուպացիա» ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տեղադրվել.


«Հարգելի դիզակցիներ, «Հադրութի դեօկուպացիա» ակցիայի մասնակիցներ
Նոյեմբերի 16-ին՝ ժամը՝ 12:00-ին, հավաքվում ենք ՀՀ նախագահի նստավայրի դիմաց՝ Բաղրամյան 26:
Հայրենակիցնե՛ր, դեռ Հադրութը դեօկուպացնելու հույս կա, ուստի մեզանից կախվածը պետք է անենք։
Հ.Գ. ՀՀ լրատվամիջոցներին հրավիրում ենք լուսաբանելու ակցիան։ Հավատացե՛ք, դուք պոտենցիալ «դեսպաններ եք», պատիվ ունենք»:

Դիտվել է՝ 1898

Մեկնաբանություններ